News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիս-Հարավ ճամապարհի Երեւան-Աշտարակ հատվածը կառուցված է, իսկ Աշտարակ-Թալին հատվածը երկու կտորից է բաղկացած՝ 8 եւ 34 կմ հատվածներից. 8 կմ-անոց հատվածը մենք բավական ժամանակ առաջ մրցույթ անցկացրեցինք, հիմա հաղթող ընկերությունը նախապատրաստական փուլում է, մոտ օրերս կսկսվեն աշխատանքները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Հյուսիս-Հարավ նախագծի իրականացմանը:

Նա նաեւ նշեց.. «Հաջորդ հատվածը 34 կմ է, որը բոլորիս հայտնի դժվարանցանելի հատվածն է եւ հնարավորինս արագ կարգավորման կարիք ունի: Դատական պրոցես կար: Այդտեղ եւս մրցութային գործընթաց ունենք, մինչեւ հոկտեմբերի 6-ն է մրցույթը: Հիմա երկու խոշոր ընկերությունից դիմում ունենք, որ չեն հասցնում հայտը պատրաստել, խնդրում են 2 շաբաթով երկարացնենք մրցույթի ժամանակահատվածը: Կդիտարկենք, միգուցե երկարացնենք մրցույթի ժամանակահատվածը:

 Դրանից հյուսիս Թալին-Լանջիկ հատվածն է, որը գրեթե երկկողմանի ամբողջովին պատրատս է. ժամկետը մինչեւ նոյեմբեր է:  Ասֆալտապատումը ավարտված է, կահավորման աշխատանքներ են ընթանում: Մյուս հատվածը Լանջիկ-Գյումրին է, որի մեկ կողմի աշխատանքները մինչեւ Հոռոմի խաչմերուկ ավարտված են, մյուս հատվածում շինաշխատանքներ են, եւս 10 կմ այս տարի նախատեսվում է ասֆալտապատել:

Ինչ վերաբերում է Գյումրին շրջանցող եւ դեպի Բավրա հատվածին, երկուսի պարագայում էլ նախագծերը կան, բայց դեռ ֆինանսական աղբյուրների հստակեցման կարիք ունենք:

Երեւանից հարավ Արտաշատից Սիսիան նախագիծ չունենք եւ նման քննարկումների մեջ ենք: Սիսիան-Քաջարան 60-կմ-անոց հատվածի մրցույթի առաջին փուլի ամփոփման փուլում ենք: Առաջիկա 10 օրում կավարտենք: Դրանից հետո արդեն ընկերությունները պետք է ֆինանսական առաջարկ տան: Այս հատվածում մեր նպատակն է մինչեւ տարեվերջ ունենալ շինընկերություն, որը 2023-ին կիրականացնի շինարարություն: Դրանից հարավ ունենք Քաջարանի թունելը, որտեղ տարբեր բանակցություններ կան ֆինանսավորման աղբյուրների հետ կապված: Ունենք նաեւ 32 կմ Քաջարանից դեպի Մեղրի, այստեղ առաջիկայում եւս մրցույթ կհայտարարենք»,-ասաց Սանոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ