News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 19-ին 1-02 ծառայություն էր զանգել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ իրենց տնից գողություն է եղել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե: Կինը մանրամասնել էր, որ ժամը 16.30-ի սահմաններում իր անչափահաս երեխան տուն մտնելուց դուռը չէր կողպել, նրա հետևից մեկը մտել էր բնակարան, հասել հյուրասենյակ և բազմոցի վրայից գողացել բջջային հեռախոս:

Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ-հետախուզական միջոցներով ստացան տվյալ, որ բնակարանային գողությունը կարող է կատարած լինել Մեղրիի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Դեպքից երկու ժամ անց տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց գողոնը: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Իրավապահների արագ արձագանքման շնորհիվ թարմ հետքերով բացահայտվեց բնակարանային գողությունը, իսկ դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելու դեպքեր քիչ չեն լինում: Ուստի մեկ անգամ էլ հիշեցնենք, որ տան դուռը կողպած պահելն անհյուրընկալության նշան չէ, այլ սովորական զգուշություն, որ կարող է հանցագործություն կանխել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ