News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին ոստիկանություն զանգած Շնող գյուղի բնակիչը հայտնել էր, որ Լորուտ և Հաղարծին գյուղերի մերձակա սարերից գողացել են իր խոշոր եղջերավոր անասունները: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ Լորուտից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասից են գողացել խոշոր եղջերավոր անասունները: Տուժողին պատճառվել էր մոտ 4 միլիոն 500 000 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ, օգտվելով առանց հսկողության թողնված լինելու հանգամանքից, 13 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գողացել էր Դսեղ գյուղի 40-ամյա բնակիչը և տարել իր անասնագոմ: Պարզվել է նաև, որ կենդանիներից երեքը վաճառել էր, իսկ 2-ը, միսը հետագայում վաճառելու նպատակով, Հագվի գյուղի երկու բնակչի հետ՝ մորթել:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ մորթված կովերից մեկի մսամթերքը հայտնաբերվել է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին՝ «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում: Մսամթերքի մյուս մասը և հինգ խոշոր եղջերավոր անասունները հայտնաբերվել են 40-ամյա դսեղցու անասնագոմում:

Հագվի գյուղի երկու բնակիչը ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին: Դսեղ գյուղի բնակիչը սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է:

Վերոհիշյալ անձինք և կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ