News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Լիբանանում բանկերը երկուշաբթի կվերսկսեն իրենց աշխատանքն այն բանից հետո, երբ մի շարք հարձակումներից եւ ձերբակալություններից հետո հնգօրյա դադարի մեջ էին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով բանկային ասոցիացիային:

Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վերաբացման որոշումը «ընդունվել է անվտանգության ներկայիս դժվար պայմանները եւ ինչպես հաճախորդների, այնպես էլ աշխատակիցների անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ կառավարության համապատասխան պաշտպանության բացակայության պայմաններում»:

Նա հավելել է, որ առեւտրային եւ կրթական հաստատությունների, առողջապահության ոլորտի եւ այլ կազմակերպությունների հետ բանկային գործարքների իրենց ուղիները կորոշի յուրաքանչյուր բանկ:

Նշենք, որ կառավարությունը համաձայնության չի եկել ֆինանսական առողջացման ծրագրի կամ բարեփոխումների շուրջ, որոնք կենսական են համարվում ճգնաժամից Լիբանանի դուրս գալու համար: Մինչ կառավարությունը բարձրաձայնում է բարեփոխումների իր հանձնառության մասին, Արժույթի միջազգային հիմնադրամն ասում է, որ առաջընթացը շատ դանդաղ է մնում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մի քանի բանկերում հաճախորդները հարձակումներ էին իրականացնել՝ սեփական հաշիվներից գումար հանելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ