News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24–ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում հնչած կրակոցների հետեւանքով հիվանդանոցում գիտակցության չգալով, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, մահացել է հրազենային վնասվածք ստացած քաղաքացին: Այս մասին հաղորդում է shamshyan.com–ը։

Նախօրեին Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետեւանքով 1 հոգի տեղում մահացել էր։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշով:

Կայքի տեղեկություններով, նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ  կրակոցների հետեւանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երեւանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ՝ ժամը 20:30 –ի սահմանում,  Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երեւանի բնակիչներ, 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն,  44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն եւ 27-ամյա Հովհաննես Պ.-ն: Այնուհետեւ հեռանալով, Արթուր Կ.-ն  5 րոպե անց Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել են նշված վայր, որտեղ վերջինս իր մոտ եղած դեռեւս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետեւանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն հրազենային վնասվածքներով պարեկների ավտոմեքենայով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Հովհաննես  Պ.-ն Բավրա սահմանային անցակետով երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը, հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի  ամբողջական հանգամանքները պարզելու, կատարողներին եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ