News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայի տնտեսությունը շարժվում է դեպի ռեցեսիա, նշել է Ifo ինստիտուտը՝ տեղեկացնելով կանխատեսվածից ավելի ուժեղ գործնական անկման մասին բոլոր ոլորտներում, մինչդեռ Գերմանիան ամբողջ ուժով փորձում է այս ձմռանը խուսափել գազի պակասուրդից։

Ifo ինստիտուտը հայտարարել է, որ գործնական կլիմայի իր ինդեքսը նվազել է՝ օգոստոսի 88,6-ից հասնելով 84,3-ի, ինչը ավելի լուրջ անկում է, քան տնտեսագետների 87,0 մակարդակի անկումը, վկայում է Reuters-ի հարցումը։

Սա  ամենացածր մակարդակն է COVID-19 համավարակի սկզբից՝ 2020թ. մայիսից։

Անկումը նկատելի էր Գերմանիայի տնտեսության բոլոր չորս հատվածներում, եւ վատատեսությունն առաջիկա ամիսներին զգալիորեն ուժեղացել է։ «Մենք նկատում ենք մի մեծ մինուս բոլոր ճակատներում»,- ասել է Ifo-ի տնտեսագետ Կլաուս Վոլրաբեն։ «Գնային սպասելիքները նորից ավելացել են, եւ ավելի քան յուրաքանչյուր երկրորդ ընկերություն հայտարարել է գների բարձրացման մասին»։

Օգոստոսին  Գերմանիայում արտադրողների գներընավելացել էին 7,9 տոկոսով՝ նախորդ ամսվա համեմատ, ընդ որում՝ էներգակիրների գների աճը հանգեցրել էր այդ միտման ավելացման։

Ifo-ի սեպտեմբերյան հետազոտությունը վկայում է «ձմռանն ավելի մեծ, քան երբեւէ, ռեցեսիայի մասին», քանի որ էներգակիրների ներմուծման չափազանց բարձր արժեքը Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը դարձնում է ավելի աղքատ, ասել է Commerzbank-ի տնտեսագետ Յորգ Կրեմերը։ «Էներգակիրների գների շոկը կհանգեցնի սպառողների գնողունակության անկման եւ արտադրությունն անշահավետ կդարձնի շատ ընկերությունների համար»,- ասել է Կրեմերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ