News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Իրանի հասարակությունը բաժանված է երկու՝ ազատական հայացքներով եւ փակ, ավանդական հայացքներով շերտերի, որոնք միշտ աչքի են ընկել հակասություններով՝ հանգեցնելով ցնցումների: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Նվեր Դավթյանը:

Նրա խոսքով, նման վտանգավոր բեւեռացում, որը սպառնում է ներքին կայունությանը, կա նաեւ տարածաշրջանի այլ պետություններում։

Ըստ իրանագետի` ոսկե միջինը երիտասարդների բնական կարիքների եւ հասարակության հիմքերի միջեւ հավասարակշռություն գտնելն է։ Նման հասարակության կտրուկ ազատականացումը ռիսկեր է պարունակում։ Մյուս կողմից, իրանցի երիտասարդների դժգոհությունը կարող է հանգեցնել նրանց արտագաղթի ավելացմանն ու երկրից ուղեղների արտահոսքին ու ապագայում ժողովրդագրական խնդիրներ ստեղծել։

«Կա արտաքին ազդեցություն, եւ դա նկատելի է։ Իրանի իշխանությունների կոշտ վերաբերմունքը իրադարձություններին հենց դրա հետ է կապված։ Բողոքի ակցիաները կարող են հետաքրքրել արտաքին ուժերին, որոնք ձգտում են թուլացնել Իրանի աճող դերը տարածաշրջանում»,- նշեց փորձագետը։

Դավթյանը վստահություն է հայտնել, որ կայուն եւ ուժեղ Իրանը կարող է շատ ավելի լուրջ պայմաններ ստեղծել ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար, սակայն դա ոչ բոլորին է ձեռնտու։

«Այն, որ Ադրբեջանը երկար ժամանակ է ինչ հակաիրանական հարթակ դառնալու ճանապարհին է, փաստ է։ Օրերս տեղեկություն է ստացվել Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորման Իրան ներխուժելու փորձի մասին։ Կան ուժեր, որոնք գործում են ինչպես Իրանի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Դրանց թվում են երկրները, որոնք դեմ են տարածաշրջանում Թեհրանի դերի ամրապնդմանը։ Խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է։ Այս ամենը նպատակաուղղված է Հայաստանի սահմանը պաշտպանելու Իրանի հնարավորությունները վերացնելու փորձերին»,- ընդգծեց Դավթանը։

Իրանագետը Արեւմուտքին խորհուրդ տվեց դիտարկել Ադրբեջանիը ժողովրդավարության տեսանկյունից, որպեսզի երկարաժամկետ խաղաղության պայմաններ ստեղծվեն՝ հիշեցնելով, որ հենց Ադրբեջանն է սպառնում Հայաստանի ժողովրդավարությանը։

«Եվ եթե նրանք չեն խոսում Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների մասին, ապա Փելոսիի հայտարարությունները Հայաստանում ժողովրդավարության մասին անիմաստ են», - եզրափակեց Դավթյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ