News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վերին Լարսի» անցակետում, ըստ Հյուսիսային Օսիայի իշխանությունների, հավաքվել է 3500 ավտոմեքենայից կազմված շարք։ Հանրապետության ղեկավարը հանձնարարել է Վրաստան ելքի մոտ մեքենաների համար էլեկտրոնային գրանցմամբ հերթագրում կազմակերպել, հայտնում է MK-ն։

Անցած շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով «Վերին Լարսով» սահմանը հատել է 37,5 հազար ավտոմեքենա եւ ավելի քան 115 հազար մարդ, ինչը 23 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթվանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետի մոտ նկատել են ռուս զինվորականների։ ՌԴ ԱԴԾ-ից հաստատել են լուրը՝ նշելով, որ խումբը նախատեսված է հերթի մեջ կանգնած մարդկանց սահմանահատման հնարավոր դեպքերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ