News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում Հայաստանի իշխանությունների հանդիպումները ոչինչ չտվեցին, թեեւ, թերեւս, գեղեցիկ խոսքեր կասեն, գեղեցիկ խոստումներ կտան, կխոսեն ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, կարող են անգամ մարդասիրական օգնություն խոստանալ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Նա հորդորեց պատասխանել հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Արեւմուտքը երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը։

«Ես այս հարցի պատասխանը չեմ լսել Արեւմուտքից։ Ռազմական օգնության կամ ֆինանսական օգնության մասին ոչինչ չի ասվում, որը մեզ թույլ կտա զենք ձեռք բերել»,- ընդգծեց փորձագետը։

Խաչիկյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի իշխող ուժը, լինելով անփորձ ու միամիտ, կարող է գեղեցիկ խոսքերին հավատալ ու մեծ սխալներ թույլ տալ, եւ, ինչպես միշտ, սահմանի մեր 20-ամյա տղաներն են վճարելու դրա գինը։

Նրա խոսքով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում սկսվել է ամենամեծ պատերազմը, բացահայտ խոսվում է միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին, ինչը չկար անգամ Կարիբյան ճգնաժամի ժամանակ։ Աշխարհը բաժանված է երկու մասի, մահացու պատերազմ է Արևմուտքի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։

«Հետեւաբար հարց է առաջանում, դեպի Արեւմուտք կատարած ուղեւորություննեով, ի՞նչ ազդանշաններ են ուղարկում Հայաստանի իշխանությունները դեպի Ռուսաստան։

Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դժգոհությունը հասկանալի է, սակայն այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Մենք պատրա՞ստ ենք թշնամանքի Ռուսաստանի Դաշնության հետ. Մոսկվան շատ հեշտությամբ կարող է մեզ պատժել սրա համար՝ կես քայլ հետ գնալով եւ թուրքերին թույլ տալով գրավել Սյունիքը։

Հայ հասարակության մի մասի գլխում այն ​​միտքն է, որ վաղը պատրաստ են մեզ ընդունել ՆԱՏՕ-ի կազմում:

Եթե ​​Արեւմուտքը պատրաստ է աջակցել եւ պաշտպանել մեզ իր դաշնակիցը հանդիսացող Թուրքիայից, ապա ես պատրաստ եմ ընդունել, որ սխալ էի։ Սակայն դա տեղի չի ունենա, նրանք նույնիսկ պատժամիջոցներ չեն կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Խաչիկյանը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով դատապարտում է էթնիկ զտումները եւ խոսում մարդու իրավունքների մասին, մեկնել է Բաքու եւ բացահայտ ասել, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է։

«Արեւմուտքը պատրաստ է մեզ խաբել գեղեցիկ խոսքերով, փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, եւ այդ ժամանակ մեզ ռուսները կպատժեն։ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ կարող են խաղալ նույն խաղը, ինչ խաղում են Արեւմուտքի հետ։ Բայց մենք նրանց առաջարկելու բան չունենք»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ