News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Aston Martin DB5 կասկադյորական մեքենայից մինչեւ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմում Դենիել Քրեյգի զգեստները. Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի բազմաթիվ պարագաներ եւ հուշանվերներ կհանվեն բարեգործական աճուրդի՝ նշելու ֆիլմերի 60-ամյակը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Աճուրդը բաղկացած կլինի երկու մասից՝ ուղիղ աճուրդ, որը կանցկացվի չորեքշաբթի օրը, եւ առցանց աճուրդ, որտեղ սակարկությունները բաց կլինեն մինչեւ հոկտեմբերի 5-ը, որը Ֆիլմի առաջին մասի 1962 թվականին կայացած պրեմիերայի օրն է։

Իրերի շարքում առաջատարը մեքենան է: Այս մեքենան, որը գնահատվում է 1,62-2,16 միլիոն դոլար, ֆիլմի համար ստեղծված ութ կրկնօրինակներից մեկն է։

Մյուս լոտերը ներառում են ստորագրված No Time To Die շապիկը, որը գնահատվում է 5-ից 7 հազար ֆունտ ստեռլինգ, ինչպես նաեւ կոստյումներ, որոնք կրել են ֆիլմի այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ռամի Մալեքը չարագործ Սաֆինի դերում եւ Լաշանա Լինչը որպես 007 Nomi:

Մի քանի հանդերձանք, որը Քրեյգը կրել էր Բոնդի հետ իր վերջին շրջագայության ժամանակ, նույնպես ներկայացված են, ներառյալ վերջին տեսարանների համար պատրաստված կոստյումը: Դրա գինը գնահատվում է 15-ից 20 հազար ֆունտ ստեռլինգ։

Կան այլ մեքենաներ, ժամացույցներ եւ կոստյումներ, ինչպես նաեւ Բոնդի տարբեր ֆիլմերի ռեկվիզիտներ:

Աճուրդներից ստացված հասույթը, որը ներկայացնում է ընդհանուր առմամբ մոտ 60 լոտ, ուղղվելու է տարբեր բարեգործական կազմակերպությունների:

Տարբեր միջոցառումներ են նախատեսված՝ ի պատիվ ֆիլմի տարեդարձի, իսկ Բոնդի երկրպագուները ենթադրություններ են անում, թե ով է լինելու Բոնդի կերպարի հաջորդ մարմնավորողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիլմարտադրողները ահազանգում են «սև ցուցակների» մասին և նախարարությունից պահանջում տեղեկատվություն
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա»՝ (ՖԱՀՖ) նախաձեռնությունը, ի պատասխան 24-10-2023-ին Ձեզ ուղղված՝ «Հայկական կինոյի կառավարման դաշտում...
Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին
Հանդիպման մասնակիցները մտքեր են արտահայտել Փարաջանովի ստեղծագործության հետահայաց ցուցադրությունների, կինոցուցադրությունների և այլ...
Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան
Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին և կինոոլորտում իրականացված...
ժամանակակից կինոյի զարգացման մարտահրավերները. միջազգային սեմինար Երևանում
Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ԱՊՀ անդամ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված…
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր Ամստերդամում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի
«Ֆիլմադարան» ՀԿ-ի և նիդերլանդցի կինոքննադատ Հյուգո Էմերզաելի…
Հոլիվուդյան ֆիլմերը սխալ կերպար են ստեղծել
Յուրաքանչյուր գլադիատոր ամիսներ շարունակ վերապատրաստվել է
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ