News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարի ամրապնդումը «անընդունելի» իրավիճակ է ստեղծում, որը կարող է ֆինանսական ճգնաժամի հանգեցնել, կարծում է Morgan Stanley-ն։

ԱՄՆ դոլարի ռալիին «անընդունելի իրավիճակ» է ստեղծում ռիսկային ակտիվների, այդ թվում՝ բաժնետոմսերի համար, եւ անցյալում դոլարի այդպիսի ուժը յուրատեսակ ֆինանսական կամ տնտեսական ճգնաժամի էր հանգեցրել:

«Չնայած այդպիսի «իրադարձությունները» դժվար է կանխատեսել, սակայն դրանցից մեկի համար պայմաններ կան»,- գրել է Morgan Stanley-ի ԱՄՆ բաժնետոմսերի գլխավոր ստրատեգ Մայքլ Ուիլսոնն իր գրառման մեջ՝ անդրադառնալով 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2012 թվականի սուվերեն պարտքի ճգնաժամին եւ 2000-ի բաժնետոմսերի փուչիկին... ԱՄՆ դոլարի ինդեքսն այս տարի աճել է 19 տոկոսով, մինչդեռ ԱՄՆ արժեթղթերը ընկել են 23 տոկոսով։

Ուիլսոնը կարծում է, որ S&P 500 էտալոնային ինդեքսի «հնարավոր ցածր մակարդակը» վրա հասնի այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ 3000-3400 կետի մակարդակում։ Դա   միջինում 13 տոկոս անկում է նշանակում։ 

Աճող դոլարը վնասում է ամերիկյան ընկերությունների միջազգային վաճառքի արժեքին. Morgan Stanley-ն հաշվարկել է, որ դոլարի ինդեքսի յուրաքանչյուր 1 տոկոս փոփոխություն բացասաբար է անդրադառնում շահույթի վրա 0.5 տոկոսով։ Ուիլսոնն ասել է, որ S&P 500-ի շահույթը չորրորդ եռամսյակում մոտ 10 տոկոսով հակառակ քամու կբախվի ավելի ուժեղ արժույթի պատճառով, ի լրումն այլ խնդիրների, ինչպիսիք են ծախսերի աճը:

Այս տարի ԱՄՆ բաժնետոմսերի անկումը ճիշտ կանխատեսած ստրատեգը նշել է, որ արձագանքը FedEx Corp.-ի նախազգուշացմանն այս ամսվա սկզբին ցույց տվեց, որ շահույթների հարցում մեծ հիասթափությունները դեռ հաշվի առնված չեն կոնսենսուսային գնահատականներում:

«Զարմանալին այն է, որ դոլարի այս ուժն ամրապնդվում է նույնիսկ այն ժամանակ, երբ մյուս խոշոր կենտրոնական բանկերը եւս խստացնում են դրամավարկային քաղաքականությունը պատմական բազեական տեմպերով»,- գրել է Ուիլսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ