News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, ՊՆ զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը տարիներով ձգձգվում է: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին դատարանի առջեւ իրենց բողոքն արտահայտելու այդ կապակցությամբ:

«Այս պահին գնում ենք դատախազություն, այստեղ մեզ խաբեցին, ոչ մի պատասխան չտվեցին. ոչ մեկի հետ հանդիպում չեղավ: Պահանջում ենք, թե ինչու մեր դատը էլի հետաձգեցին: Ամեն անգամ հետաձգում են: Կաշառված ղեկավարություն է, կաշռված դատախազներ, դատավորներ են: Արդեն 4-րդ անգամ հետաձգում են: Գորսիում հետաձգում էին, հիմա էլ տեղափոխեցին Երեւան, էլի հետաձգում են:

Իմ որդին էնքան մեծ մարդ էր, որ ինքնակամ գնաց կռվելու, չգիտեր, որ իր հրամանատարի, գեներալի դաաճանության արդյունքում իրենք պետք է անհետ կորեին: Եթե իմանար դավաճան են, հետ էր դառնալու ու այդ փամփուշտը իր ղեկավարների գլխին կրակեր»,-ասած ծնողներից մեկը՝ նշելով, որ իրենց կանչել են դատախազությունից, գնում ենք հանդիպելու դատախազի հետ:

Մեկ այլ ծնող էլ ասաց. «Երեկ կանչել են մեր ծնողներին ու ասել, որ դատը հետաձգվում է, բայց ինչու չեն կանչել Մակարյանին, Աբգարյանին: Նրանք եկել են, հետո մեզ զանգեցին ասացին՝ ծնողներ,դ ուք ուր եք, դատը բացեցին, փակեցին: Հիմա մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու են մեզ խաբում: Երկու տարին լրանում է, չեն կարողանում երկու տարում մի Մակարյան ու մի Աբգարյան դատեն:

Նիկոլ Փաշինյանը որ ուզենա, կխստացնի օրենքը, բայց ինքն իր համար կայֆեր է անում, թող էս ծնողներն էլ էսպես մռմռան:

Իհարկե, միտում ենք տեսնում, որ ձգձգում են: Մեկը մի գողություն անի, միանգամից կդատեն, իսկ երկու տարում 40 տղու պատասխան չեն կարողանում տա՞ն: Մակարյանին ու Աբգարյանին չեն դատելու, որովհետեւ իրենց մեջքը պինդ է՝ Նիկոլն է: Մակարյանն իրենց մարդն է, չեն դատելու: Եթե դատելու լինեին, մեկ տարի առաջ կդատեին: Եթե օրենք լիներ, ինչ-որ մեկը պատասխան կտար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, գեներալ Անդրանիկ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք. նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով։

Նշենք, որ ծնողները ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։

Տպել
Ամենաշատ