News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երբ իշխանությունն առաջ է քաշում խաղաղության օրակարգը, իսկ ընդդիմությունն իր հսկայական ռեսուրսներով դեմ է դուրս գալիս եւ ուզում է իշխանություններին հեռացնել ու չի ստանում անհրաժեշտ աջակցություն, դա ապացուցում է, որ հասարակությունը համախմբված է իշխող ուժի օրակարգի շուրջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Բա էլ միասնականությունը ոնց է լինում, ոնց կարող է այս կամ այն հարցի շուրջ բոլորն ունենան նույն տեսակետն ու կարծիքը: Դա բացառված է: Միասնականությունը այդ կարծիքների բազմազանության մեջ ծնվում է այն, որը ճնշող մեծամասնության համար ընդունելի է: Շատերին դուր չի գալիս իմ վարած քաղաքականությունը, շատերը մեր թիմի գործողություններում լիքը սխալներ են տեսնում, բայց միեւնույն է, մարդկանց մեծամասնությունը կանգնած է այն գծի կողքը, որը մենք իրականացնում ենք,-ասաց նա:

Աղազարյանը հայտարարեց, որ ինքն անձամբ չի տեսնում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն. «Որովհետեւ այդ պայմանագրի մեջ առաջին կետը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը մտել է մեր սուվերեն տարածք, եթե այս խնդիրը չլուծվի, մենք ո՞նց կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել»:

Հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է միայն 29 800 քառակուսի կմ տարածքով Հայաստանի մասին, արդյոք ստացվում է, որ մենք այդ հիմքով փաստաթուղթ ստորագրելով հրաժարվում ենք Արցախից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Երբ 1994-ին ստորագրվեց հրադադարը, մարդիկ վազում էին, որ ավար բաժանեն, թե ով է ավելի շատ բան արել: Եվ Հայաստանին մտցրեցին այդ կոնֆլիկտի մեջ չկար: Հայաստանը մտավ էդ կոնֆլիկտի մեջ, արձավ կողմ, դարձավ օկուպանտ եւ աշխարհը 30 տարի մեզ ասում է՝ այդ հողերից պետք է դուրս գաք: Մենք տարածքային խնդիր չունենք Ադրբեջանի նկատմամբ: Մենք խնդիր ունենք Ադրբեջանի հետ հարաբերությունները ճշգրտելու եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատար կանգնելու»:

Նա ընդգծեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերակատարությունը եղել է խիստ բացասական մեր հայրնեիքի համար. «Իր մեծագույն քաղաքական հանցագործությունը այն է, որ 1996-ին ինքը չէր ընտրվել ՀՀ նախագահ, հետեւաբար, երբ պահը եղավ, որ պետք է ձեռքը խփեր սեղանին ու ասեր՝ այսպես պետք է լինի, ինքը չկարողացավ, որովհետեւ ժողովուրդ չկար իր թիկունքին:

Այդ բոլորը թողել է բացասկան հետք այսօրվա իրողությունների վրա, բայց մենք չպետք է ասենք՝ սարսափելի է ամեն ինչ: Մենք շատ լուրջ հնարավորություններ ունենք, որ վաղը մեր մեջքը ուղղենք եւ տեր լինենք մեր երկրին ու ժողովրդին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ