News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱՄՆ քաղաքականությունն այս դեպքում ի նպաստ Հայաստանի է, Հայաստանի կողմն է»,- Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված «Արցախ. Ադրբեջանի հարձակումից երկու տարի անց» խորագրով տեսակոնֆերանսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիային՝ վստահեցրեց Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից Մայքլ Ռուբինը, գրում է «Aravot.am»-ը:

Նա կարևորեց նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու Թուրքիայի քաղաքականության դատապարտումը՝ հիշեցնելով նաև, որ Կիպրոսի նման իրավիճակ ունենք նաև Ադրբեջանի կողմից Արցախի և ՀՀ-ի տարածքի նկատմամբ իրականացվող քաղաքականության պարագայում, երբ, նրա խոսքով, «օկուպացիան դարձել է սովորական մի բան»։ Ուստի այս տեսանկյունից նաև կարևորեց ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ իրականացվող քաղաքականության հստակեցումն ու ասաց․ «Ադրբեջանը միայնակ չի գործում։ Նա որպես Թուրքայի պրոքսի պետություն է գործում։ Մենք տեսանք, թե Թուրքիան ինչ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին 2020-ի արցախյան պատերազմի ժամանակ։ Այնպես չէ, որ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայից Թուրքիան տեղյակ չէ»։

Անդրադառնալով «907-րդ բանաձևի» կիրարկմանը, Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցմանը, Մայքլ Ռուբինը խոսեց նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության և կարևորության մասին․ «Հարցը, որի մասին պետք է խոսենք, այն է՝ արդյոք մենք կարո՞ղ ենք այս պատժամիջոցը նաև կիրառել Թուրքիայի կառավարության դեմ, ՆԱՏՕ-ն թույլ տալի՞ս է, թե՝  ոչ։ Եթե Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է ուղիղ աջակցություն, ռազմական աջակցություն, ապա արդյոք այս հիմքով նաև ԱՄՆ-ն չպե՞տք է պատժամիջոցներ կիրառի նաև Թուրքիայի դեմ»։

Նա հավաստիացրեց՝ «ազերիներին պետք չէ Լեռնային Ղարաբաղն» ու պարզաբանեց․ «Լեռնային Ղարաբաղն Իլհամ Ալիևն օգտագործում է մարդկանց ուշադրությունից շեղելու այն հանգամանքը, որ Ադրբեջանում խորանում է կոռուպցիան։ Այս առումով Ադրբեջանի հասարակության շրջանում լուրջ դժգոհություն կա»։

Խոսելով կոռուպցիոն գործընթացների մասին՝ Մայքլ Ռուբինը փաստեց՝ Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան լինելու հանգամանքը ու նշեց․ «Նման բան լինել չի կարող։ Դա առաջին հերթին շահերի բախում է, նաև կասկածի տակ է դնում այդ կազմակերպության անաչառությունը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
Ամենաշատ