News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ պարգևատրվել են:

ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետը շնորհակալություն է հայտնել ՊՆ մասնագետներին դժվարին պահին արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման վերջում Արմեն Գասպարյանն ընթերցել է նախարարի հրամանը և հանձնել պատվոգրերն ու մեդալները:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 33-րդ ենթակետով. ՀՀ ՊՆ N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ղեկապետեր, ավագ լեյտենանտներ Արման Հրաչի Աբգարյանին, Արտյոմ Գագիկի Հարությունյանին, կողային տեխնիկներ, ավագ լեյտենանտներ Արտեմ Սեյրանի Շահազիզյանին, Տիգրան Գուրգենի Ավետյանին, ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավիացիոն տեխնիկ, ավագ լեյտենանտ Կարեն Վահագնի Մխիթարյանին հանձնվել են պատվոգրեր։ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են էսկադրիլիայի ղեկապետ, կապիտան Գոռ Գառնիկի Ղարիբյանը, էսկադրիլիայի ինժեներա-ավիացիոն ծառայության ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավագ ավիացիոն տեխնիկ, կապիտան Լևոն Նորայրի Դանիելյանը, իսկ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Տիգրան Արծվիի Աշոտյանը և զորամասի ավագ ղեկապետ, փոխգնդապետ Սերգեյ Վլադիմիրի Քեշիշյանը»,- նշվում է ԱԻ նախարարի հրամանի մեջ:

Տպել
Ամենաշատ