News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպառողական գների կտրուկ աճի եւ տոկոսադրույքների բարձրացման արդյունքում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ  տնտեսությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,6 տոկոսով, գրում է AP-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները։

Տնտեսագետների մեծ մասը՝ հղում անելով ԱՄՆ-ի ուժեղ եւ կայուն աշխատաշուկային, կարծում է, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունը դեռեւս ռեցեսիայի մեջ չէ։ Այնուամենայնիվ, նրանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է հասնել դրան, քանի որ ԴՊՀ-ն բարձրացնում է ինֆլյացիայի դեմ պայքարի համար տոկոսադրույքները։

Սպառողական ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 2 տոկոսով, սակայն այդ աճը փոխհատուցվել է արդյունաբերական պաշարների եւ բնակարանային ներդրումների նվազմամբ:

ԱՄՆ տնտեսությունն այս տարի հակասական ազդանշաններ է տալիս։ 2022 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն սկսել է նվազել, սակայն աշխատաշուկան մնում է ուժեղ: Գործատուներն այս տարի ավելացնում են ամսական միջինում  438 000 աշխատատեղ՝ 1940 թվականից ի վեր աշխատանքի ընդունելու համար երկրորդ լավագույն տարին (2021 թվականից հետո): Գործազրկության մակարդակը կազմում է 3,7 տոկոս, ինչը պատմական չափանիշներով ցածր  ցուցանիշ է։

Սակայն ԴՊՀ-ն աայս տարի հինգ անգամ բարձրացրել է տոկոսադրույքները, վերջինը՝ սեպտեմբերի 21-ին։ «Մենք պետք է կանգնեցնենք  ինֆլյացիան»,-ասել է ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ