News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գնաճը Նիդեռլանդներում սեպտեմբերին հասել է վերջին տասնամյակների ամենաբարձր մակարդակին էներգակիրների գների կտրուկ աճի պատճառով, տեղեկացրել է վիճակագրական գործակալությունը (CBS)։

Սպառողական գները, որոնք համապատասխանեցվել են Եվրամիության այլ երկրների գնաճի մասին տվյալներին (HICP), այս ամիս ավելացել են՝ 17,1 տոկոս, օգոստոսին 13,7 տոկոս թռիչքից հետո։

Էներգակիրների գները եվրոգոտու մեծությամբ հինգերորդ տնտեսությունում 114 տոկոսով ավելի բարձր էին, քան 2021թ. սեպտեմբերին, իսկ սննդամթերքների գները բարձրացել են 10,5 տոկոսով, տեղեկացրել է Reuters-ը։

Գնաճը օգնել է 2 տոկոսով ավելացնել մանրածախ վաճառքը օգոստոսին, չնայած այն բանին, որ վաճառքի ծավալներն ընկել են 6 տոկոսով, քանի որ սպառողների վստահությունն իջել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։

Այս ամիս Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ մոտ 18 մլրդ եվրո կծախսի, որպեսզի օգնի մարդկանց վճարել իրենց հաշիվները, ինչպես նաեւ սահմանափակել է գազի եւ էլեկտրականության գները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ