News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք արդեն երկու տարի է խոսում ենք շուրջ 20 մասնագիտությունների գծով կադրերի խորը սղության մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական ​​միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նա պարզաբանեց, որ ամենապահանջված մասնագետների ցանկում են՝ եռակցողները, աղյուսագործները (քարե կոնստրուկցիաների կառուցմամբ կամ վերանորոգմամբ զբաղվող մասնագետներ), սալիկապատողները, ծեփագործները, էլեկտրիկները, փականագործները, խողովակներ տեղադրողները, դռներ պատրաստողները եւ տեղադրողները, շենքերի հավաքման մասնագետները, կռունկավարները: Նաեւ արդյունաբերության ոլորտում տեխնոլոգների, ինժեներների եւ աշխատողների, բեռնատարների վարորդների, տեքստիլ արդյունաբերության մասնագետների, գինեգործների, խոհարարների, սարքավորումների սպասարկման մասնագետների, էլեկտրոնիկայի մասնագետների պահանջարկ կա։

Մակարյանը նշեց, որ ժամանակի ընթացքում այդ մասնագետների պակասը հանրապետությունում գնալով մեծանում է։

Արամ Դանիելյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ