News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեխիան եւ Լեհաստանը դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով ֆինանսավորում տրամադրել նոր գազատարի համար, որը Չեխիան կմիացնի լեհական ցանցին եւ նրա ՀԲԳ տերմինալներին, հայտնել է Չեխիայի արդյունաբերության նախարարությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ նրանք միջցանցային Stork II միացումից հրաժարվել էին, սակայն Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը եւ ռուսական գազը փոխարինելու փորձերը ստիպել էին երկրներին ակտիվացնել նախագիծը:

Երկու երկրների կառավարությունները կարծում են, որ համատեղ խնդրանքը ավելի լավ հնարավորություն կունենա հավանության արժանանալու ԵՄ REPowerEU հիմնադրամների կողմից, որոնք նախատեսված են ռուսական էներգիայից մայրցամաքի կախվածությանը վերջ դնելու համար:

Նախարարությունը հայտնել է, որ խողովակաշարը, որը Չեխիայի Բեզմերովից կանցնի մինչեւ Լեհաստանի Կենձեժին, աշխատանքը կարող է սկսել 2026 թվականին։

Չեխիային եւ Լեհաստանին ներկայումս կապում է Stork  խողովակաշարը, որն ունի ցածր թողունակություն եւ թույլ է տալիս հոսքեր միայն մեկ ուղղությամբ՝ Չեխիայից Լեհաստան: Չեխական գազ մատակարարները հիմնականում ռուսական գազը գնում են մասնավոր պայմանագրերով, ոչ թե ուղղակի «Գազպրոմ»-ից:

Մատակարարումները հիմնականում իրականացվել են «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով մինչեւ վերջին ամիսների ընթացքում այդ հոսքերի կրճատումն ու հնարավոր դադարեցումը եւ մինչեւ այս շաբաթվա սկզբին խողովակաշարի վնասվելը:

Ներկայում չեխերը գազը ստանում են Նորվեգիայից՝ Գերմանիայի տարածքով, իսկ ՀԲԳ-ն՝ արեւմտաեվրոպական տերմինալներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ