News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) այսօր Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի 14 անդամների, այդ թվում՝ երկու միջազգային մատակարարների, Ռուսաստանի ֆինանսական ենթակառուցվածքի երեք հիմնական ղեկավարների, որոշ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների ընտանիքի անդամներին եւ Ռուսաստանի օրենսդիր մարմնի 278 անդամների ներառել է պատժամիջոցային ցուցակում՝ կեղծ հանրաքվեներին նպաստելու եւ Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու փորձի համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախարարության հայտարարության մեջ։

«Բացի այդ, OFAC-ը թողարկել է նոր ուղեցույց, որը նախազգուշացնում է Ռուսաստանի սահմաններից դուրս միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցների ռիսկի մեծացման մասին՝ ուկրաինական տարածքի կարգավիճակը փոխելու նրա անօրինական փորձերի արդյունքում Ռուսաստանին քաղաքական կամ տնտեսական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

OFAC-ի գործողություններն իրականացվում են Առեւտրի նախարարության եւ Պետդեպարտամենտի լրացուցիչ գործողությունների հետ համատեղ: «Առեւտրի նախարարությունը հստակ նախազգուշացնում է թողարկում աճող ռիսկի մասին, որ Ռուսաստանի ներսում եւ դրսում գտնվող կազմակերպությունները կարող են ենթարկվել ԱՄՆ արտահանման հսկողության՝ ռուսական զինված ուժերին աջակցելու համար, ինչպես նաեւ 57 իրավաբանական անձանց է ներառում ցուցակում՝ ԱՄՆ արտահանման վերահսկողությունը խախտելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտը նաեւ քայլեր է ձեռնարկում եւս 910 մարդու հանդեպ վիզային սահմանափակումներ մտցնելու համար, այդ թվում՝ ռուս զինվորականների, բելառուս զինվորականների եւ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում գործող՝ Ռուսաստանի վստահված անձանց նկատմամբ, մասնավորապես ասվում է հաղորդագրությոն մեջ։

ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, մասնավորապես, ներառվել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, նրա առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ