News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Մի խոսակցության ժամանակ ասվեց՝ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, ասելով, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից, հաշվի առնելով հանրային լայն դժգոհությունները՝ ՀԱՊԿ–ի ոչ համաչափ արձագանքի հետ կապված։

«Վերջերս ՀԱՊԿ–ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ–ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել։ Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, ասելով, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ–ին, մեկ այլ ձեւակերպմամբ ասում են, որ մտավախություն կա, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, ես հակառակը ձեւակերպեցի, ասելով՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից։ Իրականում սա ամենեւին բառախաղ չէ, սա շատ լուրջ բովանդակություն ունի, որովհետեւ ի վերջո եկեք չմոռանանք, որ ես հիմա ՀԱՊԿ–ի նախագահողն եմ, եւ ՀԱՊԿ–ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին։ Դա շատ բարդ իրավիճակ է, եւ առաջին հայացքից բառախաղ թվացող ձեւակերպումներով, կարծում եմ ամբողջ պրոբլեմատիկան ձեւակերպեցի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։

«Աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ–ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ առիթ է, հրապարակային կասեմ։ Երբ նախկինում ՀԱՊԿ–ի մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ՝ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, մենք շատ հստակ հավաստիացումներ ենք ստացել, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ–ի համար կարմիր գիծ է։ Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ Սոթք–Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ–ին, ստացանք տարօրինակ մի արձագանք, որ սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ, այստեղ հարց ծագեց, բա կարմիր գիծը որտեղո՞վ էր անցնում, դեռ այն ժամանակ մենք հստակ ձեւակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը, սա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀԱՊԿ–ի համար, որովհետեւ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետեւ ՀԱՊԿ–ն ունի պատասխանատվություն գոտի, որը գծանշված է սահմաններով, եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն։

Բայց, օրինակ, Բելառուսի ու Ռուսաստանի միջեւ սահմանը դեմարկացված չէ,  Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ սահմանը դեմարկացված չէ,  հիմա Ադրբեջանը երբ ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը դեմարկացված չէ եւ սահմանային իրադրությունը այդ պատճառով է լարվում, դա նշանակում է, որ, օրինակ, տեսականորեն կարող է նաեւ Ադրբեջանը Ռուսաստանի, իսկ Ռուսաստանն էլ Ադրբեջանի տարածք ներխուժի, իսկ երբ ասեն, թե էս ինչ է կատարվում, ասեն՝ սահմանը դեմարկացված չէ»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման կա, որի կոորդինատները հայտնի են։ «Այդ սահմանները Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991 թվականի դեկտեմբերի 18–ի համաձայնագրով, որը վավերացրել է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի խորհրդարանները։ Այդ գոյություն ունեցող սահմանները ճանաչվել են որպես պետական սահմաններ»,– ասաց Փաշինյանը։  

Հարցին, թե ինքը որպես ՀԱՊԿ նախագահող ունի այն հարցի պատասխանը, թե ՀԱՊԿ–ը կֆիքսի՞ պատասխանատվության գոտին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը հարցազրույց է տալիս որպես Հայաստանի վարչապետ եւ ոչ թե ՀԱՊԿ նախագահող։

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցելության եւ դիտորդական առաքելության աշխատանքի արդյունավետության մասին, Փաշինյանն ասաց.

 «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կատարում է Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունը՝ տեղում իրավիճակը գնահատել եւ իր գնահատականը ներկայացնել։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել, եւ ինքը ներկայացրել է, թե ինչ եզրակացությունների են հանգել։ Ես այդ եզրակացությունների համատեքստում մեր դիտողություններն եմ ներկայացրել եւ առաջարկությունները։ Մեծ հաշվով որոշումները կայացնում է ոչ թե ՀԱՊԿ քարտուղարը, այլ Հավաքական անվտանգության խորհուրդը։ Շատ կարեւոր է այստեղ՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական ձեւակերպելո՞ւ է իրավիճակի վերաբերյալ, թե՝ ոչ։ Ադրբեջանի ագրեսիայի ակտը պետք է արձանագրվի եւ Ադրբեջանի ագրեսիայի ակտի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի։ Սա պետք է լինի կարմիր գիծը, որը դե յուրե ֆիքսված է, եւ ՀԱՊԿ-ի անկյունաքարն է։ Եթե որեւէ մեկը գա վերջնական եզրակացության, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, չնայած այդպիսի եզրակացության գալու ոչ մի հիմք չկա, ինքը կարձանագրի, որ ՀԱՊԿ պարզապես չկա»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ երկրներում ընտրական գործընթացների բարելավման նախագծին
Հակոբ Արշակյանն առաջարկել է աջակցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմանը...
Մեզ համար սկզբունքային է Հայաստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական…
ՀԱՊԿ ԽՎ նիստը օրինաստեղծման առումով բեկումնային դարձավ․ Վոլոդին
Ազգային օրենսդրությունների մերձեցումն ու ներդաշնակեցումը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հիմնական առաջնահերթությունն է․․․
ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է արել պահպանել թունավոր գազերի արգելման Ժնեւյան արձանագրությունը
Հանդես ենք գալիս խեղդող, թունավոր կամ այլ նմանատիպ գազերի եւ մանրէաբանական նյութերի կիրառման արգելքի մասին Ժնեւյան 1925 թվականի արձանագրությունը անշեղորեն պահպանելու․․․
Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը փակելու համար. Սիմոնյան
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները տեսնում են Ադրբեջանի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը․․․
Անհրաժեշտ է Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ որոշման նախագիծ ստորագրել․ Զաս
Զասը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում ստեղծվել է դիտորդական առաքելություն․․․
Ամենաշատ