News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները այսօր՝ հոկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք սեպտեմբերի 8-ից գործադուլ են սկսել եւ պահանջում են հեռացնել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին եւ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:

Դասախոսները նշում են, որ բազմաթիվ անօրինականությունների փաստեր ունեն ձեռքի տակ եւ պահանջում են, որ ԿԳՄՍ նախարարությունը լսի իրենց փաստարկները:

«Մենք պահանջում ենք, որ ապացուցեն, որ 50 ուսուցչի խոսքն ունի արժեք, եւ չպետք է ոտնահարվեն ուսուցիչների իրավունքները: Վերջիվերջո ապացուցեք, որ մենք ապրում ենք ժողովրդավարական, իրավական պետությունում: Մեր բոլոր փաստարկները հիմնավոր են եւ այդպիսի ղեկավարին թողնել աշխատի նույն պաշտոնում, դա հանցագործություն է: Նման ղեկավարները պետք է հեռացվեն:

Մենք շարունակելու ենք մեր գործադուլը, մինչեւ  հասնենք մեր նպատակին: Հույս ունենք արժանանալ նախարարության ուշադրությանը»,-ասաց դասախոսներից մեկը:

Նրանք նշեցին, որ սեպտեմբերի 8-ից գործադուլ են հայտարարել, բայց նախարարության պահանջով սեպտեմբերի 24-ից դասապրոցեսն սկսվել է, եւ այսօր տնօրենի կողմից արժանանալով արհամարհանքի, նորից ոտքի են կանգնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրավիճակը Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ավելի էր սրվել, երբ Անգին Արշակյանն աշխատանքից ազատել էր Ֆիզկուլտուրայի մասնագետ Արամ Արզումանյանին եւ բուժքույր Զեփյուռ Սահակյանին։ Ընդ որում՝ ըստ Թագուհի Հովակիմյանի՝ Արշակյանը կոլեգաներին աշխատանքից ազատել է՝ քոլեջ չներկայանալով։

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչնեը սեպտեմբերի սկզբին այցելել են քոլեջ, առաջարկել են դադարեցնել գործադուլը, վստահեցրել են, որ յուրաքանչյուր բողոքի դեպքում ծառայողական քննություն է իրականացվում:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Իր հերթին քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր հրաժարականը պահանջողների դեմ հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Նա նշել էր, որ իր նկատմամբ ուղղորդված արշավ է կազմակերպվել քոլեջի փոխտնօրեններ Կարինե Հարությունյանի եւ Սուսաննա Մարգարյանի կողմից։

Քոլեջի տնօրենը հավելել էր, որ  իր նկատմամբ իրականացված «գրոհի» հետեւանքով առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով է, որ ինքը վերջին օրերին քոլեջ չի գնում։ «Ես վաղը չէ մյուս օրը կվերադառնամ աշխատանքիս, իսկ եթե վաղն էլ լավ զգամ, ապա հենց վաղը կգնամ, հիմա էլ ես աշխատում եմ»,– ասել էր նա։

Արմավիրում քոլեջի տնօրենի հրաժարականը պահանջող դասախոսները դադարեցրել են գործադուլը, իսկ տնօրենը դատի է տվել նրանց

Տպել
Ամենաշատ