News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը հայտարարել է ուղեծրային փոխանցման «Սաման» համակարգի հաջող գործարկման մասին։

Mehr-ը հայտնել է, որ Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի (ISRC) եւ պաշտպանության նախարարության համագործակցությամբ արձակվել եւ ենթաուղեծրային հետախուզական արբանյակի օգնությամբ հաջողությամբ փորձարկվել է ուղեծրային փոխանցման «Սաման» համակարգը, որն օգտագործվում է արբանյակները ցածր ուղեծրերից ավելի բարձր ուղեծրեր տեղափոխելու համար։

«Սամանը» փորձարկվել է տիեզերանման պայմաններում՝ նրա բնութագրերի վերաբերյալ տվյալների ամբողջական հավաքագրմամբ, եւ նրա աշխատունակությունն ապացուցել է արդյունավետությունը բարձր լեռնային պայմաններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ