News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել  Ուսուցչի տոնի առթիվ:

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում, իսկ փոխանցած գիտելիքը միշտ ճիշտ պահին է պետք գալիս:

Հայտնի խոսք է, որ հնարավոր պատերազմները կանխում կամ հաղթում են՝ դպրոցում ստացած գիտելիքների եւ ուսուցիչների խորիմաստ շրջահայացության ու կյանքի մարտահրավերներին պատրաստ սերունդներ կրթելու ունակության շնորհիվ:

Մաղթում եմ, որ երբեք բացառիկ հեղինակության տիտղոսը չզիջեք, չթուլանաք ու շարունակեք ծնողական ջերմությամբ սիրել տալ ուսումը:

Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջեւ դեսպանի ու թարգմանչի դերը, դուք կարողանում եք երեխային դարձնել աշակերտ ու հետո՝ քաղաքացի:

Հպարտանում եւ գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ»,-ասված է ուղերձում:

Տպել
Ամենաշատ