News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականները օրինագիծ են ներկայացրել Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ամերիկյան պաշտպանական համակարգերի դուրսբերման մասին՝ ի պատասխան նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշման, որն, ինչպես սպասվում է, կբարձրացնի ԱՄՆ-ում բենզինի գները:

Կոնգրեսականներ Թոմ Մոլինովսկին, Շոն Քասթենը եւ Սյուզան Ուայլդը հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր հարաբերությունները երկու երկրների հետ:

«Սաուդյան Արաբիայում եւ ԱՄԷ-ում նավթի արդյունահանման կտրուկ կրճատումները, չնայած վերջին ամիսներին երկու երկրներին ուղղված նախագահ Ջո Բայդենի առաջարկներին, թշնամական գործողություն է Միացյալ Նահանգների դեմ եւ հստակ ազդանշան, որ նա ընտրել է Ռուսաստանի կողմը Ուկրաինայի դեմ պատերազմում,- ասվում է երեք դեմոկրատների համատեղ հայտարարության մեջ,- Երկու երկրներն էլ երկար ժամանակ ապավինում էին Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ներկայությանը՝ իրենց անվտանգությունն ու նավթային հանքավայրերը պաշտպանելու համար: Մենք պատճառ չենք տեսնում, թե ինչու ԱՄՆ-ի զորքերը եւ կապալառուները պետք է շարունակեն այս ծառայությունը մատուցել այն երկրներին, որոնք ակտիվորեն աշխատում են մեր դեմ: Եթե Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ցանկանում են օգնել Պուտինին, ապա պետք է ապավինեն նրա պաշտպանությանը»։

Նրանք ՕՊԵԿ-ի որոշումը անվանել են «շրջադարձային պահ Պարսից ծոցի մեր գործընկերների հետ հարաբերություններում» եւ հայտարարել են, որ եթե ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան ցանկանում են շարունակել իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ապա նրանք պետք է աշխատեն ԱՄՆ-ի հետ «առաջ մղելու այն, ինչ այժմ մեր ազգային անվտանգության ամենաանհետաձգելի խնդիրն է՝ Ռուսաստանի պարտությունն Ուկրաինայում։ Նրանք նշել են, որ «նավթի համաշխարհային գները զգալի բարձրացնելով՝ ՕՊԵԿ-ի որոշումը, ըստ երեւույթին, ուղղված է Ռուսաստանի նավթային եկամուտների ավելացմանը, որը թույլ կտա Պուտինին շարունակել իր ռազմական հանցագործությունները Ուկրաինայում եւ խափանել Արեւմուտքի պատժամիջոցները»:

Նրանց օրինագիծը պահանջում է օրինագծի ընդունումից հետո 9 օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից դուրս բերել «Միացյալ Նահանգների [բոլոր] զինված ուժերը եւ սարքավորումները, ներառյալ Patriot հրթիռային մարտկոցները եւ բարձր դիրքերի պաշտպանության համակարգը (THAAD)»:

Օրինագծում ասվում է, որ ապամոնտաժված հրթիռային մարտկոցները եւ THAAD համակարգը պետք է «որքան հնարավոր է, տեղափոխվեն Մերձավոր Արեւելքի այլ վայր կամ վայրեր՝ ըստ Միացյալ Նահանգների զինված ուժերի պաշտպանության առաջնահերթ խնդիրների»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ