News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գիտակցում են, որ ուժեղ Հայաստանն իրենց համար գլխացավանք է։ Նրանք գիտակցում են, որ դա կհանգեցնի ինչպես իրենց տարածաշրջանային, այնպես էլ ավելի գլոբալ ծրագրերի վերջնական փլուզմանը։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Նա վստահ է, որ Էրդողանն ու Ալիեւը՝ օգտվելով Հայաստանի ներկայիս իշխանության պահվածքից, փորձում են հասնել առավելագույն զիջումների։ Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի բացահայտ դիրքորոշումը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Անկարան ասում է, որ 4 կամ 5 փուլով բանակցություններն ուղղված են նրան, որ Հայաստանը ընդունի Ադրբեջանի պայմանները, որոնք շատ լավ հայտնի են։ 

Արցախի նախկին արտգործնախարարը հիշեցրեց, որ Բաքվի եւ Անկարայի պահանջները հանգեցնում են Հայաստանի ամբողջական հանձնման։

«Այո, Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ ելնում են նրանից, որ Հայաստանը պետք է գնա որոշակի զիջումների։ Ադրբեջանը ձգտում էր չեզոքացնել Հայաստանի դերը՝ որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում մասնակցի, եւ այդ հարցը վերածել իր ներքին խնդրի»,-հավելեց նա։

Անկախ Պրահայի այսօրվա հանդիպումների ձեւաչափից, ըստ Միրզոյանի, դրանք իրենց ազդեցությունը կունենան հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացների վրա։ Հարցն այն է, թե դրանք դրական ազդեցություն կունենա՞ն, թե՞ էլ ավելի ծանր հետեւանքների կհանգեցնեն Հայաստանի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ