News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «անկեղծորեն հավատում է» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին նա ասել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ բարիդրացիական հարաբերությունների հիման վրա մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանում ամբողջական կարգավորման մեր նպատակին»,- ասել է նա։

«Փաշինյանի հետ մեր հանդիպումն անցավ անկեղծ մթնոլորտում։ Այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ առաջ քաշվեցին։ Այդ պահանջների հարցով մենք ուղարկեցինք մեր հատուկ ներկայացուցիչներին ու արտգործնախարարներին։ Նրանց հանդիպումից հետո արդյունքին համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- նշել է նա։

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան նախապայմաններ չի դնում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Նա նշել է, որ Անկարան Երեւանից ու Բքվից ակնկալում է իրենց խնդիրների լուծում եւ խաղաղության համաձայնագրի ձեռքբերում։ Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների ջերմացում եւ կողմերի միջեւ առկա խնդիրների լուծում։ Նա հայտնել է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է, որ «անհապաղ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ», փոխանցում է Sabah-ը։

Նշենք, որ Պրահայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը։

Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, պաշտոնատար այլ անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ