News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի նոր հայտարարություններն Ուկրաինայում ռազմական առճակատման աճող սպառնալիքի մասին, որը երկու առաջատար միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ բախման է վերածվում, ստիպում են մեզ նորից ու նորից տալ բոլորի համար ցավոտ հարցը «Դատաստանի օրվա զենքի» մասին։ Արդյո՞ք այդ զենքը, որը դեռ միայն պատից է կախված, կկրակի Ուկրաինայի շուրջ ծավալվող դրամայի վերջին ակտում: Ե՞րբ այն կհեռացվի պատից եւ ո՞ր իրադարձությունը կարող է անդառնալի դառնալ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթի համար իր հոդվածում գրում է Ռուսաստանի խորհրդի՝ միջազգային գործերի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։

«Մի կողմից, Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ հավատարիմ է այն ​​պոստուլատին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի: Այդ թեզն արդեն արտացոլված էր հինգ առաջատար միջուկային տերությունների ղեկավարների հունվարյան հայտարարության մեջ։ Դրանում խոսվում է նաեւ միջուկային զենք ունեցող պետությունների միջեւ պատերազմը կանխելու եւ ռազմավարական ռիսկերի նվազեցման անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից, մեկնաբանելով Կիեւին ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ուղղակիորեն մատնանշեց, որ նման գործողությունները հակամարտության մասնակցի կարգավիճակ են ապահովում ԱՄՆ-ի համար։ ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը հավելեց, որ արդեն այսօր ուղիղ զինված հակամարտության եզրին բալանսավորում է տեղի ունենում, «որը հղի է հետագա սրմամբ, ընդհուպ մինչեւ միջուկային տերությունների ռազմական բախում՝ ծանր հետեւանքներով»:

Եվ վերջապես, ինքը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ վաղ անցյալում նախազգուշացրել էին. «Երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգվի, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ Ռուսաստանին եւ մեր ժողովրդին պաշտպանելու համար։ Դա բլեֆ չէ»:

Շատ վերլուծաբաններ շտապեցին այս հայտարարությունը որպես թափանցիկ ակնարկ համարել Ռուսաստանի կողմից մարտադաշտում մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին:

Ըստ երևույթին, դա հենց այն հնարավորությունն էր, որը նկատի ուներ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, երբ բացականչեց. «Ինչպես եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ես Ռուսաստանին ասում եմ՝ մի արա դա»։

Մինչդեռ մասնակի մոբիլիզացիայի մասին ՌԴ ղեկավարության որոշումը կարելի է որպես ուկրաինական զինված ուժերի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառելուց հրաժարում մեկնաբանել։ Եթե ​​իսկապես դիտարկվեր միջուկային էսկալացիայի տարբերակը, ապա մասնակի մոբիլիզացիայի կարիք քիչ կլիներ: Ըստ ամենայնի, Մոսկվան հույս ունի, որ մոբիլիզացիան հնարավորություն կտա շրջադարձային կետի հասնել սովորական սպառազինությամբ հատուկ օպերացիայի մեջ։

Եթե ​​դա այդպես է, ապա պետք է հստակ եւ միանշանակ որոշել, թե Ուկրաինային արեւմտյան աջակցության որ մակարդակն ու ձեւաչափը Ռուսաստանը «կարմիր գիծը» հատող կհամարի։ Ամենայն հավանականությամբ, դա Արեւմուտքի անմիջական մասնակցությունն է հակամարտությանը։ Ի վերջո, այսօր էլ նրա աջակցությունը որոշիչ դեր է խաղում Կիեւի ռազմական հաջողություններում։ Այս իրավիճակում ծայրահեղ հստակություն է անհրաժեշտ, ոչ թե անորոշություն: Ինչպես «Մի մտիր, կսպանի» ցուցանակի վրա:

Եւ վերջապես՝ ամենակարեւորը։ Պետք է հասկանալ, որ տակտիկական միջուկային զենքի կիրառումն ամենեւին հօգուտ քեզ բեկում չի երաշխավորում. դրա ռազմական արդյունավետությունն ակնհայտ չէ։ Սակայն այն հաստատ լայնածավալ միջուկային պատերազմի վտանգ, լիակատար ռազմավարական մենակություն եւ միջազգային վտարանդու կարգավիճակ է երաշխավորում, որից երես կթեքեն բազմաբեւեռ աշխարհի բոլոր բեւեռները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ուկրաինայի զինված ուժերն ATACMS հրթիռների միջոցով կկարողանան հարվածել Ղրիմին. NYT
Վաշինգտոնը մարտին Ուկրաինային է փոխանցել ավելի քան 100 մեծ հեռահարության ATACMS հրթիռներ...
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Մենք ունենք ռազմական նյութերի ավելցուկ, որոնցով կարող ենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա արեցինք...
Ամենաշատ