Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ ատոմակայանից դուրս էլեկտրաէներգիայի միակ աղբյուրի վերսկսված գնդակոծումը չափազանց անպատասխանատու է։
«Ես շուտով կմեկնեմ Ռուսաստանի Դաշնություն, ապա Ուկրաինա՝ պայմանավորվելու ԱԷԿ-ի շուրջ միջուկային անվտանգության գոտի ստեղծելու շուրջ»,-ասել է Գրոսին։