News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան տարածած նոր ռազմավարության տեղեկատվական թերթիկում ասվում է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ պաշտպանելու ամերիկացի ժողովրդին եւ երկրի ինքնիշխան տարածքը։

ԱՄՆ-ի նոր ռազմավարությամբ, որը 2013-ի նախորդ ռազմավարության թարմացումն է, նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ստեղծել Արկտիկայի տարածաշրջան, որը կլինի «խաղաղ, կայուն, բարգավաճ եւ համագործակցող»:

Ռազմավարությունը «հաշվի է առնում նաեւ Արկտիկայում ուժեղացող ռազմավարական մրցակցությունը, որը սրվել է Ուկրաինայում ընթացող պատերազմով եւ տարածաշրջանում ազդեցությունը ամրապնդելու համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վերելքով պայմանավորված, եւ նպատակ ունի ապահովել Միացյալ Նահանգների արդյունավետ մրցակցությունը»,- նշել է Սպիտակ տունը։

Միացյալ Նահանգները «կզսպի ԱՄՆ-ին եւ իր դաշնակիցներին ուղղված սպառնալիքները՝ ուժեղացնելով Արկտիկայում իր շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ կարողությունները, միեւնույն ժամանակ, ընդհանուր անվտանգության մոտեցումները համաձայնեցնելով դաշնակիցների եւ գործընկերների հետ ու նվազեցնելով չկանխամտածված էսկալացիայի ռիսկերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ