News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կարբի գյուղի բնակչի մոտ Աշտարակի քրեական հետախույզները անձնական խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Աշտարակի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել էին Կարբի: Երեկոյան ժամը վեցին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել են նույն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու և տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ 10 գրամից ավելի քաշով:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ հոկտեմբերի 5-ին, իրավապահները խուզարկել են Կարբիում գտնվող նրա տունը։ Հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ լցված 200 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։

Նշանակվել է փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ