News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է շնորհավորել է Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2804 ամյակի առթիվ:

«Սիրելի երեւանցիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2804 ամյակի առթիվ:

Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից՝ յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը:

Համոզված եմ, որ ամեն հաջորդող հոբելյանին Երեւանն էլ ավելի է գեղեցկանալու եւ զարգանալու: Համոզված եմ, որ աստիճանաբար մեր քաղաքն ավելի ենք սիրելու ու գնահատելու, համոզված եմ, որ դիմացինին ենք ավելի շատ սիրելու ու գնահատելու, չէ՞ որ Երեւանը մարդիկ են՝ մենք ենք:

Այս պարզ բանաձն է երաշխավորելու Երեւանի բարօրությունը՝ ամենքս Երեւանի համար, ամենքս միմյանց համար:

Սիրելի երեւանցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ՝ վստահեցնելով, որ մենք էլ մեր հերթին ամենը կանենք Երևանը ավելի լավը դարձնելու համար»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ