News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թայվանի ժողովուրդը փոխզիջման չի գնա ինքնիշխանության եւ դեմոկրատական ազատությունների հարցերում, երկուշաբթի ասել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը, նրա խոսքերը մեջբերել է Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը (СNA)։

«Թայվանի ժողովրդի եւ կառավարող եւ ընդդիմադիր կուսակցությունների գլխավոր կոնսենսուսն այն է, որ ինքնիշխանության եւ կենսակերպի պաշտպանության հարցերում, որոնք հիմնված են դեմոկրատական ազատությունների վրա, փոխզիջման համար տեղ չկա»,- ասել է Ցայ Ինվենը «երկու տասնյակների» տոնի (գլխավոր ազգային տոնն է՝ նվիրված Չինաստանում Սինհայի հեղափոխության սկսվելուն, ինչի արդյունքում հռչակվել է Չինական հանրապետությունը) առիթով ունեցած իր ելույթում։

Ցայ Ինվենը նաեւ հայտարարել է, որ առճակատումը «բնավ տարբերակ չէ նեղուցի երկու կողմերի համար»՝ ավելացնելով, որ Թայվանի  նեղուցում խաղաղությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ Թայվանի բնակիչների ինքնիշխանության, դեմոկրատիայի եւ ազատության ձգտումը հարգելը կողմերի միջեւ հարաբերությունների դրական զարգացման վերականգնման հիմքն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ