News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային մեղադրել է «Թուրքական հոսք» գազատարի հատվածներից մեկը պայթեցնելու փորձի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մի շարք ահաբեկչությունների եւ նմանատիպ հանցագործությունների փորձեր են իրականացվել մեր երկրի էլեկտրաէներգիայի օբյեկտների ու գազատրանսպորտային ենթակառուցվածքների դեմ, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը պայթեցնելու փորձ է կատարվել։ Այս ամենն ապացուցված է օբյեկտիվ տվյալներով, այդ թվում՝ հենց այդ ահաբեկչությունների կալանավորված կատարողների ցուցմունքներով»,- երկուշաբթի ասել է Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ հանդիպմանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչներին մոտ չեն թողնում Բալթիկ ծովի հատակով անցնող միջազգային գազատրանսպորտային համակարգերի պայթեցումների եւ ոչնչացման պատճառների հետաքննությանը։ «Բայց մեզ բոլորիս լավ հայտնի է այս հանցագործության վերջնական շահառուն»,- ասել է ՌԴ նախագահը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, «Կիեւի վարչակազմն իր գործողություններով փաստացի իրեն դրել է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ նույն հարթակի վրա, ամենաօդիոզ խմբավորումների հետ»։ «Այս կարգի հանցագործությունները անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել էր Թուրքիային եւ Եվրոպային էներգիա մատակարարող գազատարում ահաբեկչության կանխման մասին։ Այն ժամանակ հատուկ ծառայությունը չէր հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։ Հայտնի է, որ հարձակումը նախապատրաստել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալը՝ ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անօդաչուները գրոհել են ՌԴ մի քանի շրջաններ. Ադիգեյում եւ Տամբովի մարզում հրկիզվել են նավթաբազաներ
Ուկրաինական անօդաչուներ գրոհել են ՌԴ մի քանի շրջաններ...
ASTRA. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրասնոդարի մոտ գտնվող նավթի պահեստին
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էնեմում, որը գտնվում է Ռուսաստանի կազմում Ադիգեայի Հանրապետությունում...
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առնվազն 10 հազար ռուսաստանցի զինվորական հրաժարվել է ծառայությունից. «Медиазона»
Ռուսաստանի Դաշնության դատարանները ստացել են զորամասի չարտոնված լքման 9059 դեպք...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
Ուկրաինայում ռուսական МиГ-31К ինքնաթիռի թռիչքի պատճառով տագնապի ազդանշան է հայտարարվել
Հրթիռային վտանգ ամբողջ Ուկրաինայում...
Կրասնոդարի դատարանը հրաժարվել է քանդել տաճարը, որի վանահայրը դեմ է պատերազմին
Դատարանը պարզեց, որ շինարարությունն ինքնակամ չի եղել։ Ամբաստանյալի կողմը շինարարության թույլտվություն է տվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ