News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Արեւմուտքը կարող են ստիպված լինել միջուկային պատերազմ սկսել։ Այս մասին հոկտեմբերի 10-ի քննարկման ժամանակ ասել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Աշխարհում տիրող իրավիճակը նա անվանել է աննախադեպ։ Նրա գնահատմամբ՝ մեծ պատերազմի ռիսկերը շատ մեծ են։ Փորձագետը նշել է, որ Ռուսաստանն արդեն հնչեցնում է միջուկային զենք կիրառելու սպառնալիքներ, իսկ ՆԱՏՕ-ն, իր հերթին, սպառնացել է միջազգային զենք կիրառել Ղրիմի մոտ։ «Անգամ Կարիբյան ճգնաժամի ժամանակ միջուկային զենքի բացահայտ սպառնալիքներ ոչ ոք չի հնչեցրել։ Խնդիրն այն է, որ այս անգամ աշխարհը կառավարում են կիսագրագետ մարդիկ։ Նման հայտարարությունները բարձրացնում են նման պատերազմի պատահականության ռիսկերը։ Կոնֆլիկտը կարող է  տասնամյակներ տեւել։ Պուտինը չի կարող չեղարկել իր որոշումները»,- ավելացրել է Խաչիկյանը։

Նա նշել է, որ ժամանակին թույլ է տրվել ահավոր սխալ նրանց կողմից, ովքեր քանդել են անվտանգության համակարգը Եվրոպայում՝ միակողմանի ուժ կիրառելով Հարավսլավիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ