News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մոհամադ բեն Զայիդ ալ-Նահայանը երեքշաբթի կմեկնի Ռուսաստան, որպեսզի հանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է ԱՄԷ-ի WAM պետական տեղեկատվական գործակալությունը։

«Նորին Գերազանցություն շեյխ Մոհամեդն իր այցի ընթացքում նախագահ Պուտինի հետ կքննարկի բարեկամական հարաբերություններն ԱՄԷ-ի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր եւ իրադարձություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես նշել է Reuters-ը, այցը տեղի է ունենում այն բանից մոտ մեկ շաբաթ հետո, երբ ՕՊԵԿ+-ը պայմանավորվել է կտրուկ կրճատել նավթարդյունահանումը՝ հակառակ ԱՄՆ-ի ճնշման։

Աղբյուրները տեղեկացնում են, որ ՕՊԵԿ-ի որոշումը սրել է հարաբերությունները Վաշինգտոնի եւ Պարսից ծոցում նրա ավանդական դաշնակիցների՝ Էր Ռիյադի եւ Աբու Դաբիի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ