News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտից, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի՝ իր «Տոյոտա» մակնիշի մեքենայով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ