News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում իրավիճակը մնում է շատ լարված եւ տագնապալի։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակ Բորանա Աբերգը։

«Մի քանի օր առաջ ես ստացա մի տեսանյութ, որտեղ պատկերված էր հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատիժը։ Ես դեռ ապշած եմ այդ դաժան տեսարաններից եւ մարդկային դաժանությունից, եւ դա  միակ տեսանյութը չէ, որտեղ նման սարսափելի հանցագործություն է տեղի ունենում ադրբեջանական զինուժի կողմից։ Այս տեսանյութերը վկայում են ռազմական հանցագործությունների մասին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ մի շարք այլ երկրներ այս դաժան ներխուժումների ամբողջական եւ անաչառ հետաքննության հստակ պահանջ են ներկայացրել։ Մեր դիրքորոշումը պարզ է, պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հարավային Կովկասում իրավիճակը մնում է շատ լարված եւ տագնապալի։ Ցանկացած անտեսում կարող է հանգեցնել նոր բռնությունների, նոր վայրագությունների»,-ասել է պատվիրակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ