News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցում երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից խաղաղության կայուն համաձայնագրի հասնելու «դրական քայլերի» համար, ներառյալ վերջին ուղիղ բանակցությունները երկու երկրների արտգործնախարարների եւ ղեկավարների միջեւ։

Պետդեպարտամենտը հաղորդում է, որ հեռախոսազրույցում Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ Ալիեւին հորդորել է շարունակել խաղաղ գործընթացին աջակցելու քայլերը՝ սահմանված ժամկետի համաձայն:

Բլինքենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը, «ներառյալ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորածների որոնման եւ նույնականացման, կալանավորների վերադարձի եւ այլ հարցերի առնչությամբ»: Նա ընդգծել է «Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ երաշխիքների քննարկման կարեւորությունը, ինչպես նաեւ այն բանի անհրաժեշտությունը, որ երկու կողմերն աջակցեն հրադադարին եւ կենտրոնանան բանակցային ճանապարհով ձեռք բերված համաձայնագրի վրա՝ որպես ամուր խաղաղության միակ ճանապարհ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ