News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շվեդիան «Հյուսիսային հոսք» գազատարներում պայթյունների հետաքննության արդյունքները չի տրամադրի Ռուսաստանի իշխանություններին կամ «Գազպրոմ»-ին, հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, փոխանցում է Reuters-ը։

Շվեդական հետաքննությունը պայթյունների հետքեր է հայտնաբերել, եւ դատախազությունը սաբոտաժ է կասկածում:

Անցյալ շաբաթ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նամակ է հղել Շվեդիայի կառավարությանը՝ պահանջելով թույլ տալ Ռուսաստանի իշխանություններին եւ «Գազպրոմ»-ին մասնակցել հետաքննությանը։

Անդերսոնն ասել է, որ Շվեդիան նույնիսկ չի տրամադրի Ռուսաստանի իշխանություններին շվեդական տնտեսական գոտում տեղի ունեցած պայթյունների մասին տվյալները։ «Շվեդիայում մեր նախաքննությունները գաղտնի բնույթ են կրում, եւ դա, իհարկե, վերաբերում է նաեւ այս գործին»,- ասել է նա լրագրողներին:

Սակայն Անդերսոնը նշել է, որ Շվեդիան իրավունք չունի արգելել ռուսական նավերին այցելել պայթյունների վայրեր՝ հանցագործության վայրի զննության ավարտից հետո։ «Շվեդական տնտեսական գոտին Շվեդիայի կողմից վերահսկվող տարածք չէ։ Ժամանակ առ ժամանակ մենք հեռացնում ենք շղթաները, եւ այդ ժամանակ այլ նավեր կարող ն նավարկել այդ տարածքում, այդպես են գործում կանոնները»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ