News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չնայած «Ադրբեջանի ցուցաբերած բարի կամքին»՝ Պրահայում հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել «վիրավորական, անընդունելի, սուտ  եւ սադրիչ հայտարարություններով»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։

«․․․Հայտարարվել է, որ Ֆրանսիան երբեք չի թողնի Հայաստանը։ Դե, ինչպես ասում են, սա երկկողմ հարաբերությունների խնդիր է։ Արվել են նաեւ տենդենցային հայտարարություններ՝ ուղղված ՌԴ դեմ, այն է՝  «Ռուսաստանը խաղաց ադրբեջանական խաղը»։ Թե որքանով է քաղաքականապես կոռեկտ, որ մեծ երկրի նախագահը օգտվի բակային լեքսիկոնից, թող որոշի ֆրանսիական հանրությունը։ Մենք կտրականապես դատապարտում, մերժում ենք նման հայտարարությունները եւ այլեւ որեւէ հնարավորություն չենք տեսնում, որ Ֆրանսիան կորղ է նպաստել  ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է Ալիեւը՝ մեղադրելով Մակրոնին «փաստերը շահարկելու մեջ»։

Հետո նա մեղադրել է Ֆրանսիայի արտգործնախարարին «ստելու» մեջ, հիշեցրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատների վրա «հարձակումները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ