News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հանրությունը դեռ չի պատկերացնում, թե ինչ աղետ կարող է տեղի ունենալ, մանավանդ հաշվի առնելով այն, որ ապատեղեկատվությունը շատ է, շատ-շատ են զգոնությունը թուլացնող հայտարարությունները, շատ կեղծ օրակարգեր են ստեղծվում՝ ամենակարեւոր խնդրից՝ երկրի անվտանգությունից ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

ՀԿ նախագահը պաշտոնական տեղեկատվությունը որակեց ապատեղեկատվություն՝ համոզմունք հայտնելով, որ այն շեղում է ուշադրությունը եւ ուղղված չէ թշնամու շահերին ծառայելուն։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը կոչ արեց ձեւավորել խմբեր, որոնք մատչելի լեզվով կհանդիպեն մարդկանց հետ, պարզ օրինակներով կբացատրեն աղետի ծավալը։

«Պետք է հեռանալ արեւմտամետ, ռուսամետ կամ այլ քարոզչական գործիքներից եւ կլիշեներից ու հասկանալ, թե որտեղ են մեր շահերը։

Իշխանությունների նպատակը հանրությանը մոլորեցնելն ու խառնաշփոթ ստեղծելն է։ Իսկ ո՞րն է Հայաստանի շահը։ Ո՞րն է անվտանգության այն համակարգը, որը կպաշտպանի Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին։ Մենք պետք է ժողովրդին բացատրենք դա։ Բայց միայն հայտարարությունները բավարար չեն, քանի որ անգործության ժամանակ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներն իրենց գործը կանեն, իսկ մենք միայն կզբաղվենք նրանով, որ կբացահայտենք նրանց ստերը ու կդոփենք տեղում։ Պետք է ձեւավորենք մեր օրակարգը եւ համախմբվենք դրա շուրջը: Ռիսկերն ու մարտահրավերները շատ լուրջ են, իսկ այս ֆոնին Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյական է, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։

Փորձագետները խոսում են ցեղասպանության, էթնիկ զտումների, տեղահանության ռիսկերի մասին։ Եվ այս ֆոնին Հայաստանում չկա իշխանություն, այլ կա ուժ, որը սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ այլ երկրների ու ուժերի շահերը»,- նշեց Սեյրանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ