News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հուսով եմ, որ Հայաստանը երբեք հարձակողական զենքի կարիք չի ունենա։ Հոկտեմբերի 21-ին Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դիմել է Իրանին անօդաչու թռչող սարքեր գնելու համար։

Դիվանագետը, մասնավորապես, առաջարկեց այս հարցով դիմել երկու երկրների պաշտպանական գերատեսչություններին։

Մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքը տարածաշրջանում օտարերկրյա ներկայության անցանկալի լինելու մասին՝ Իրանի գլխավոր հյուպատոսը կրկին վերահասցեագրեց հարցը, բայց այս անգամ անձամբ արտգործնախարարին։ Վարամինը չբացառեց, որ նախարարը նկատի ուներ երրորդ երկրների հնարավոր ռազմական ներկայությունը։

«Մենք միշտ շեշտել ենք, որ տարածաշրջանի երկրները օտարերկրյա զինված ուժերի ներկայության կարիք չունեն»,- ասաց Վարամինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ