News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է Հայաստանի տնտեսությանն աջակցելու նոր ծրագիր սկսել։ Դրա բյուջեն կարող է կազմել 25 մլն դոլար։ Գերատեսչությունը հայտարարել է մասնագետների որոնման մասին, որոնք հանձն կառնեն իրականացնել այս նախագիծը, գրել է RT-ը։

«USAID-ի «Տնտեսական հիմք կայուն Հայաստանի համար» նախագիծը կամրապնդի Հայաստանի տնտեսական անվտանգությունը, ինչպես նաեւ տնտեսական աճի փուլերում շահ ապահովելու եւ տնտեսական անկման փուլերը հաղթահարելու ունակությունը»,- նշվել է նախագծի նկարագրության մեջ։

Ծրագիրը նախատեսված է հինգ տարով։ Այդ ընթացքում կապալառուները պետք է համագործակցեն հանրապետության պետական մարմինների, այդ թվում՝ էկոնոմիկայի եւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 25 մլն դոլար։

Ինչպես նշել են USAID-ում, Հայաստանը վերջին տարիներին բախվել է մի քանի ճգնաժամերի, ներառյալ կորոնավիրուսի համավարակը։ 2021թ. համեմատաբար հզոր տնտեսական աճից հետո «երկրի  տնտեսության համար «նորագույն ցնցում» էին Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները, ընդգծել են գործակալությունում։

«Այս նախագիծը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական խոցելիության վրա եւ կամրապնդի տնտեսական կայունությունը հենց նման մարտահրավերների հանդեպ»,- նշվել է փաստաթղթում։

Ամերիկյան մասնագետների կարծիքով՝ այլ ցնցումները եւս, ինչպիսին է, օրինակ, հակամարտությունն Ուկրաինայում, կարող են հանգեցնել նոր դժվարությունների առաջացման։ Այս առնչությամբ ծրագրի խնդիրներից մեկը Հայաստանի կառավարությանը եւ մասնավոր հատվածին օգնություն ցուցաբերելն է՝ այդ ցնցումները հաղթահարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ