News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը


Մոսկվան տարակուսանքով ընդունեց Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք նման հայտարարությունները  տարակուսանքով ընդունեցինք։ Հիշեցնեմ, որ խոսքը ՌԴ Պետդումայի պատգամավորի եւ ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական ​​խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման եւ պարզաբանման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ, եւս մեկ անգամ ընդգծեմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան բարեկամական քայլ։ Երբ Երեւանից պաշտոնական պատասխան ստանանք, այդ ժամանակ կորոշենք հետագա գործողությունները, արձագանքները եւ այլն»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ եւ՛ Զատուլինը, եւ՛ Սիմոնյանը կողմ են հայ-ռուսական դաշնակցային կապերի համակողմանի ամրապնդմանը։

«Այս հարցում կասկած լինել չի կարող։ Ես նրանցից այլ հայտարարություններ չեմ լսել։ Ես իսկապես չէի ցանկանա, որ արհեստական ​​պատճառներ հորինվեն ներկա պայմաններում, երբ Արեւմուտքը նպատակաուղղված փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում»,-ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Ամենաշատ