News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 2,41 մլն մարդ է տուժել Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի երեքշաբթի հրապարակած զեկույցի համաձայն՝ աղետի զոհ է դարձել 110 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ 865,9 հազար տեղահանվածներ գտնվում են 2,72 հազար տարհանման կենտրոններում։ Ավելի քան 347,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 101 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 33-ը անհետ կորած է։

Փոթորիկը վնասել է 5,03 հազար տուն և ավերել 1,5 հազարը, 55 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 760,3 միլիոն պեսո (13,04 միլիոն դոլար): Աղետի հետեւանքով վնասվել է 422 ճանապարհ, 101 կամուրջ։ 294 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, սակայն 140-ում այն ​​արդեն վերականգնվել է, 41 համայնքներում կապի, 12-ում՝ ջրամատակարարման խնդիր կա։

670 ուսումնական հաստատություններում դադարեցվել են դասերը, իսկ 230 ձեռնարկություններում՝ աշխատանքները։ Արտակարգ դրություն է 160 քաղաքներում և մունիցիպալիտետներում։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1,3 միլիարդ պեսո (22,37 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 50,3 մլն պեսո (865,8 հազար դոլար) է հատկացրել օգնության համար։

«Նալջի» արևադարձային փոթորիկը շարժվում էր դեպի Ֆիլիպինների հյուսիս, որտեղ հազարավոր մարդիկ նախապես տարհանվել էին նախքան հոկտեմբերի 29-ին տարերային աղետը կմոտենար ցամաքին: Հոկտեմբերի 30-ին փոթորիկը լքել է Լուզոն կղզու տարածքը, իսկ հոկտեմբերի 31-ի կեսօրին՝ Ֆիլիպինների պատասխանատվության շրջանը։

Ամեն տարի Ֆիլիպիններին հարվածում է միջինը 20 թայֆուն և փոթորիկ, ինչի հետևանքով մարդիկ զոհվում են և ավերվում տներ, ճանապարհներ և կամուրջներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ