Հինգշաբթի Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն անվտանգության արդիական հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 3-ին Մոսկվայում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը։ Նախատեսվում է քննարկել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։