News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բոլոր հարցումների, կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կկազմեն մեծամասնություն՝ վերցնելով իշխանությունը դեմոկրատներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով, սա լուրջ խնդիրներ է ստեղծելու նախագահ Բայդենի համար, նա լուրջ բարդություններ է ունենալու իր օրակարգը սպասարկելու համար: Սա նաեւ լուրջ խնդիրներ է ստեղծելու դեմոկրատների համար հաջորդ նախագահական ընտրություններում:

«Սենատում շատ մոտ են թվեր, մրցակցությունը լուրջ է: Այս պահի դրությամբ սենատորի թեկնածուներից մեկը ազգությամբ թուրք Մահմոեդ Օզն է, որը Էրդողանի լավագույն բարեկամներից մեկն է»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը, Սուրեն Սարգսյանն ասաց. «ԱՄՆ-ի ազգային անվտանգության ոնոր ռազմավարության մեջ հիմնական պրոբլեմը դիտարկվում է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը, քանի որ Չինաստանը շատ չափանիշներով անցել է ԱՄՆ-ից: Եթե ԱՄՆ-ն համարվում է աշխարհի 15-րդ տնտեսությունը, Չինաստանը դառնում է առաջին տնտեսությունը:

Իհարկե, նաեւ մրցակցությունը Ռուսաստանի հետ: Միշտ էլ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի պլան մաքսիմումը եղել է Ռուսաստանին դուրս մղելը, պլան մինիմումը՝ գոնե բալանսավորելը Ռուսաստանին: Այս առումով ոչինչ չի փոխվել»:

Նա նկատեց, որ ընդունված կարծիք կա, որ դրա լավագույն լուծումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղի խնդրի լուծումն է, որը մեխանիկորեն այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ տարածաշրջանում չլինի:

«Հիմա էլ ԱՄՆ-ն ակտիվացել է, որովհետեւ հիմա էլ  կա հնարավորություն այդ հարցերը կարգավորելու համար: Բայց այս անգամ կա մի էական տարբերություն. Պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը գնում է ըստ էության, թուրքական նախապայմանները բավարարած: Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգից հանված է, ԼՂ խնդիրն էլ, տեսնեւմ եք՝ ինչ վիճակում է գտնվում:

Այսինքն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ բարձր մակարդակի շփումները երկկողմ օրակարգի հետ, վստահ եմ, որեւէ աղերս չունեն: Հայ-ամերիկյան օրակարգ չկա, կա տարածաշրջանում ամերիկյան օրակարգ»,-ընդգծեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ