News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla ընկերությունը ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 40,000 էլեկտրական մեքենա՝ ղեկի հզորության հետ  կապված հնարավոր խնդրի պատճառով: Կոնցեռնը հայտնել է, որ ղեկի կառավարման համակարգը անհարթ ճանապարհին կամ փոսի մեջ հայտնվելու դեպքում կարող է խափանվել, հայտնում է Habr-ը։

Մասնավորապես, հետ կանչման ենթակա են 2017-ից 2021 թվականներին արտադրված Model S եւ Model X մի շարք էլեկտրական մեքենաներ։ Tesla-ն հայտնել է, որ հետ կանչված ավելի քան 97 տոկոս մեքենաներում արդեն տեղադրել են  թարմացումը, որ արդյունքում խնդիրը լուծվել է։

2022 թվականի սեպտեմբերին Tesla-ն հետ էր կանչել մոտ 1,1 մլն էլեկտրական մեքենա պատուհանների ավտոմատ փակման համակարգի սխալ աշխատանքի պատճառով։ Դրանց թվում էին ընկերության Model 3, Y, S եւ X շարքը։

2022 թվականին ընկերությունն արդեն մի քանի անգամ էլեկտրական մեքենաներ է հետ կանչել ։ Հունվարին Tesla-ն հետ է կանչել ավելի քան 53 հազար էլեկտրական մեքենա Full Self-Driving ինքնավար վարման ծրագրի սխալի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Ամենաշատ