Volkswagen ընկերությունը էկեկտրական շարժիչով բազկաթոռ է մշակել, որը հնարավորություն է տալիս տեղաշարժվել գրասենյակի տարածքով՝ առանց վեր կենալու, հաղորդում է New Atlas-ը։
Գրասենյակային բազկաթոռի առավելագույն արագությունը 20 կմ/ժ է, իսկ ընթացքի պաշարը՝ 12 կմ: Կառավարումն իրականացվում է հատուկ ոտնակների սեղմումով:
Բացի այդ բազկաթոռը հագեցած է կլաքսոնով, երաժշտական համակարգով, լուսարձակներով եւ նստատեղի տաքացումով։
Նորույթի արժեքը չի բացահայտվում։ Volkswagen-ի պաշտոնական կայքի տեղեկության համաձայն՝ որոշ ավտոսրահներում արդեն կարելի է բազկաթոռի «թեստ դրայվ» անցկացնել։